-
11.06.2018|
18:18
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը (դիրիժոր` Նեեմե Յարվի, դաշնակահար` Միհկել Պոլլ): Հնչելու են Արամ Խաչատրյանի, Արթուր Լեմբայի և Էդուարդ Տուբինի ստեղծագործությունները:
-
11.06.2018|
15:55
Սայաթ-Նովայից Արամ Խաչատրյան, Կոմիտասից Շուման՝ գերմանաբնակ Մասիս Առաքելյանի երգացանկը հարուստ է հայ ու գերմանական դասական ստեղծագործություններով: Նման հագեցած ծրագրով էլ Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
-
11.06.2018|
10:59
Երեկ երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները։ Նրանք են՝ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսենը (Դանիա)։
-
09.06.2018|
14:27
Հունիսի 9-ի առավոտյան Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել էին 7 թվաջութակահարներ` 3-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2-ը՝ Հարավային Կորեայից, մեկը՝ Դանիայից, ևս մեկ մասնակից ներկայացնում է Իսպանիան և Թայվանը։
-
08.06.2018|
18:59
Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։
-
08.06.2018|
11:03
Հունիսի 7-ի առավոտյան մեկնարկել և այսօր շարունակվում է Խաչատրյանի 14-րդ մրցույթի առաջին փուլը։ Երիտասարդ թավջութակահարները Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։
-
08.06.2018|
01:14
«Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց»,- ասում է մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
-
08.06.2018|
01:09
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի (հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) 19-րդ համերգաշրջանը կմեկնարկի հունիսի 11-ին` Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով:
-
08.06.2018|
00:37
«Իրատեսը» շարունակում է զրույցը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:
-
08.06.2018|
00:21
Բալետի փառատոնի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները: